«Լարիստոմ». հայկական բուժիչ խտանյութ՝ բերանի խոռոչի և կոկորդի հիվանդությունների համար
«Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում սեպտեմբերի 19-22-ն անցկացվում է «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսը, որի հիմնական նպատակն է` ներկայացնել Հայաստանի արդյունաբերության առկա ներուժը, զարգացման հնարավորությունները և նպաստել նոր շուկաների բացահայտմանը: Ցուցահանդեսին մասնակցող Unimedical ընկերության ներկայացուցիչ Արմինե Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում ներկայացրեց «Լարիստոմ» դեղամիջոցը՝ նախատեսված բերանի խոռոչի և կոկորդի հիվանդությունների համար.
«Ատամնաբուժության ոլորտում «Լարիստոմը» նորություն է. այն բուժիչ խտանյութ է՝ նախատեսված բերանի խոռոչի և կոկորդի հիվանդությունների համար։ Պարունակում է միայն բնական բաղադրիչներ՝ 6 բույս և ակնամոմ, որևէ քիմիական բաղադրիչ դրա մեջ չկա։ Ատամնաբուժության ոլորտում օգտագործվում է, օրինակ, եթե ատամի հեռացում է կատարվում, շատ արագ ռեգեներացնում է, վերականգնում լինդը, իսկ կոկորդի հիվանդությունների դեպքում՝ նույնիսկ 1-2 օրում արդեն տարբերությունը զգացվում է, ու անգինան վերանում է»։
Ա. Խաչատրյանի խոսքով՝ «Լարիստոմն» օգտագործվում է ողողումների տեսքով. «100 մլ ջրին ավելացնել 3 թեյի գդալ «Լարիստոմ» և օրը երեք անգամ կատարել ողողում։ Նախատեսված է նաև հերպեսի և բերանի շուրջ առաջացած ակնեի համար. այս դեպքում արդեն ջրով չի բացվում, այլ խտանյութ վիճակով բամբակյա փայտիկով քսում են հերպեսի վրա։ Հենց առաջին օրվանից տարբերությունը զգացվում է. կարմրությունն անցնում է, ու սկսվում է ռեգեներացման պրոցեսը»։
Այս պահին դեղատներից «Լարիստոմ» կարելի է ձեռք բերել 5000 դրամով։ Մեր զրուցակիցը նշեց, որ մոտ մեկ ամսից նախատեսվում են զեղչեր. «Այժմ 100 մլ-անոց տարբերակն է, առաջիկայում նախատեսվում է նաև 50մլ-անոց տարբերակ։ Ինչպես նաև՝ այստեղ 7 բույս է, իսկ հաջորդ արտադրությունը նախատեսում ենք կազմակերպել 12 բույսից։ Այսինքն՝ ընտրված են այն բոլոր բույսերը, որոնք լավագույնս ազդում են բերանի խոռոչի ու կոկորդի վրա»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: